Թրամփը Սեուլին Փհենյանից պաշտպանություն է խոստացել
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հարավկորեական առաջնորդ Պակ Կին Խեի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ ԱՄՆ-ն կկատարի Հարավային Կորեայի պաշտպանության հարցում իր պարտավորությունները՝ նրա հյուսիսային հարեւանի կողմից ագրեսիայի դեպքում, հայտնում է BBC–ն։
Կայացած զրույցի մասին հայտնել են Պակ Կին Խեի աշխատակազմում։ «Յոնհափ» գործակալության փոխանցմամբ Թրամփը ասել է , որ «հարյուր տոկոսով» համաձայն է Հարավային Կորեայի առաջնորդի հետ այն հարցում, որ իրենց երկրների միջեւ կապերը պետք է զարգանան։
2016-ին Հյուսիսային Կորեան մի քանի անգամ փորձարկել է բալիստիկ հրթիռներ,, իսկ սեպտեմբերին երկրում հայտնել են թվով հինգերորդ միջուկային փորձարկումը հաջողությամբ անցկացնելու մասին։ Դրան ի պատասխան՝ ՄԱԿ-ը խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ, իսկ ԱՄՆ-ի ռազմական ավիացիան մի քանի ցուցադրական թռիչք է իրականացրել Հարավային Կորեայի երկնքում։ Բացի դրանից ԱՄՆ-ն մտադիր է Հարավային Կորեայում տեղակայել THAAD հակահրթիռային համալիր՝ չնայած Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի առարկություններին։
Վաշինգթոնն ու Սեուլը պնդում են, որ այդ միջոցառումը ձեռնարկվում է բացառապես Հյուսիսային Կորեայից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու համար։