ԱՄՆ-ը պետք է նախկինի պես իր առաջատար դերը խաղա ՆԱՏՕ-ի գործունեության մեջ. Օլբրայթ
International newsԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է մեկուսի քաղաքականություն վարելուց՝ նշելով, որ Վաշինգթոնը պետք է նախկինի պես իր առաջատար դերը խաղա ՆԱՏՕ-ի գործունեության մեջ:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Guardian-ի հետ զրույցում:
«ՆԱՏՕ-ն առանցքային դեր է խաղում: Մենք պատասխանատու ենք միմյանց անվտանգության համար երկկողմ երթեւեկելի փողոցում»:
«ԱՄՆ-ը պետք է ներգրավված լինի արտասահմանում գործողություններին: Եթե մենք դա չենք անում, ուրեմն համակարգն առհասարակ չի աշխատում»,- կարծում է նախկին պետքարտուղարը: