Օբաման հրաժարվել է Թրամփի հետ համատեղ լուսանկար անելուց
International newsԱմերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Սպիտակ տանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ֆոտոշարքը։
Պարբերականն ընդգծում է, որ Օվալաձև աշխատասենյակում Օբամայի ու Թրամփի զրույցի ժամանակ Միշել Օբաման Սպիտակ տան տարածքում էքսկուրսիա է կազմակերպել Մելանյա Թրամփի համար։
Պարբերականը ավանդական համատեղ լուսանկար անելուց հրաժարվելու Օբամայի որոշումը բացատրում է այն թեժ լեզվակռվով, որը նախընտրական կամպանիայի ժամանակ նա հեռակա կարգով ունեցել է Թրամփի հետ։
Օբաման մասնավորապես աջակցել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ ընդգծելով, որ միլիարդատերը չունի անհրաժեշտ փորձ, պիտանի չէ նախագահ դառնալու համար, և որ նրան անկարելի է վստահել միջուկային պայուսակի բանալիները։
Միշել Օբամայի ու Մելանյա Թրամփի հանդիպումն անցել է առանց ԶԼՄ-ների մասնակցության։ Հաղորդվում է, որ նրանց միջև նույնպես ծավալվել է հիանալի զրույց։