Արծվիկ Մինասյանի մտերիմը՝ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար. «Հրապարակ»
Politics«Հրապարակ»-ի տեղեկություններով` բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի նախարար Արծվիկ Մինասյանի մտերիմը՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա գարնանն Արծվիկ Մինասյանի տեղակալ նշանակվեց էկոնոմիկայի նախարարությունում, իսկ օրեր առաջ ազատվել է պաշտոնից: Կառավարության որոշմամբ բնապահպանության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Խաժակ Աղաբեկյանը, որը նախկին նախարարի մտերիմներից էր, նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա ՏԻՄ ընտրություններում սկանդալի կիզակետում էր հայտնվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում