Թրամփն անարդարացի է համարում ընտրություններից հետո բողոքի ակցիաների անցկացումը
International newsԱՄՆ-ի նախագահ ընտրված հանրապետական Դոնալդ Թրամփն անարդարացի Է համարել երկրում նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների անցկացումը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Դրանք շատ թափանցիկ եւ հաջող նախագահական ընտրություններ Էին: Ներկայում պրոֆեսիոնալ բողոքողները, որոնք հրահրվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից, դժգոհություն են հայտնում: Շատ անարդարացի Է»,- ասված Է միլիարդատիրոջ հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում նրա պաշտոնական Էջում:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Է ընտրվել ձեռնարկատեր, միլիարդատեր, շինարարական մագնատ, հյուրանոցների ու խաղատների խոշոր ցանցի սեփականատեր Դոնալդ Թրամփը: Հազարավոր ամերիկացիներ են մասնակցել Թրամփի նախագահ ընտրվելու դեմ անցկացված ցույցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: