Օրեգոնում Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների
International newsԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փորթլենդ քաղաքում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեմ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ցուցարարները, որոնց թվաքանակը չի ճշտվում, խանգարում են մեքենաների երթեւեկությանը եւ ջարդում ցուցափեղկերը: Ձերբակալված Է մի քանի մարդ:
«Բողոքների մասշտաբների եւ դրանց քրեածին ու բացահայտորեն սպառնացող բնույթի պատճառով ոստիկանությունն այժմ այդ գործողությունները որակում Է անկարգություններ»,-ասված Է Փորթլենդի ոստիկանական վարչության հայտարարության մեջ:
Թրամփի ընտրվելու դեմ զանգվածային ցույցեր են ընթանում ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: