Արցախի նախագահն ընդունել է Շավարշ Քոչարյանին
PoliticsԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: