Օլբրայթ․ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա
International newsԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհի զարգացումն այլ ընթացք կստանա։ Նա նման տեսակետ է հայտնել Պրահայի Կառլովի համալսարանում դասախոսության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհը այլ կերպ է զարգանալու,- ասել է նա,- Մենք նման բան չէինք կանխատեսել։ Մենք նայում էինք Եվրոպայի Brexit –ին ու ասում, որ մեր երկրում նման բան չի կարող տեղի ունենալ։ Մենք ստիպված կլինենք համակերպվել»։
Օլբրայթը, որը ակտիվ աջակցում էր դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին,շեշտել է, որ վերջինը «բոլորից լավ էր պատրաստված» պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նշանակված է 2017-ի հունվարի 20-ին։