Ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Մոսուլի մարտերի ժամանակ. Human Rights Watch
International newsHuman Rights Watch կազմակերպությունը հրապարակել է փորձագետների տվյալները Մոսուլից հարավ գտնվող Քայյարա քաղաքում ահանեկիչների կողմից վերջին հաձակման ժամանակ թունավոր նյութեր կիրառելու մասին
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքի կայքը, Մոսուլում իսլամիստներն այժմ բնակելի թաղամասերում ամոնյակի և ծծմբի պաշարներ են կուտակում: Դատելով տեղի ունեցող իրադարձություններից` ենթադրվում է, որ նյութերը նախատեսված են քիմիական զինամթերք պատրաստելու համար:
Իրաքի բանակի գնդապետը տեղեկացրել է, որ առաջիկայում կփորձի վերսկսել գրոհները քաղաքի արևելյան ծայրամասերում: Գրոհը կանգ է առել մի քանի օրով, քանի որ գրոհայինների դեմ առաջին մարտերում իրաքյան զորքերը մեծ կուրուստներ են կրել: