Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում տնկվել է 150 հազար ծառ և թուփ. Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Society

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է համաքաղաքային ծառատունկերին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ նկատելով, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով բնակիչներ են մասնակցում նախաձեռնությանը:   

«Արդեն բարի ավանդույթ է դարձել տարեկան, առնվազն, երկու անգամ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակների անցկացումը: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ յուրաքանչյուր անգամ ավելի մեծ թվով մարդիկ ու կազմակերպություններ են մասնակցում դրանց, ինչը, վստահաբար, խոսում է հարազատ քաղաքի հանդեպ մեր համաքաղաքացիների սրտացավության աճի մասին: Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, ինչը, պետք է փաստենք, որ բերել է շոշափելի արդյունքների: Վերջին տարիներին մայրաքաղաքում բարեկարգվել ու ստեղծվել են շուրջ 50 հեկտար կանաչ ու ծաղկապատ նոր տարածքներ, զբոսայգիներ և պուրակներ: Նուբարաշենի 2 հեկտար տարածքով այս զբոսայգին, որն այս տարի սկսել ենք բարեկարգել, ևս դրանց շարքում է»,- նշել  է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում, որպեսզի ապահովվի անհրաժեշտ կպչողականություն:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային, և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում: Այս ծառատունկի շրջանակում նախատեսում ենք ևս 20 հազարը տնկել: Եվ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեց տարի ընդլայնում, և ասեմ, որ անցած տարիների ընթացքում այն ավելացել է 80 կիլոմետրով, և այսօր մայրաքաղաքում ունենք շուրջ 400 կմ երկարությամբ ոռոգման ցանց», - ընդգծել է քաղաքապետն ու վստահեցրել, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ բոլոր աշխատանքները լինելու են շարունակական:

Անդրադառնալով ծառատունկին Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի մասնակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է այն ջերմ ու բարեկամական հարաբերությունների, որ ձևավորվել է երկու քաղաքների միջև:

«Այսօրվա ծառատունկին մասնակցում են նաև Երևանի քույր քաղաք Սանկտ Պետերբուրգից ժամանած պաշտոնական պատվիրակության անդամները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ: Կարծում եմ սա շատ խորհրդանշական է, հատկապես հաշվի առնելով, որ երկու քաղաքների հարաբերությունները շատ սերտ ու ջերմ են և համատեղ այս ծառատունկն էլ իր հերթին ընդգծում է, որ այն դեռ շատ խոր արմատներ է ունենալու՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների»:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դատապարտում է այդ երևույթն ու նկատել, որ դրանք կատարողները պետք է խստորեն պատժվեն: Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում ընթացք է տալիս գրանցված յուրաքանչյուր դեպքին՝ դրանք փոխանցելով ինչպես Բնապահպանական պետական տեսչությանը, այնպես էլ Երևան քաղաքի դատախազությանը:

«Անշուշտ, ցավալի է, որ մենք դեռ ունենք նման դեպքեր, սակայն նաև պետք է արձանագրենք, որ համեմատության մեջ դրանք նվազել են: Օրինակ 5 տարի առաջ տարեկան շուրջ 200 ապօրինի ծառահատման դեպք էր արձանագրվում, իսկ այսօր դրանք 10 կամ 20 են: Բայց ինձ համար նույնիսկ 1 ապօրինի ծառահատումն է անընդունելի», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու կոչ է արել համատեղ պայքարելու անընդունելի այդ երևույթի դեմ:

Լրագրողները հետաքրքրվել են նաև Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման հետ կապված առաջիկա անելիքների մասին՝ նկատելով, որ ամեն անգամ այստեղ այցելելով իսկապես տհաճ պատկերի ականատեսն են դառնում: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է ու հավելել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նախաձեռնվել են որոշակի քայլեր:

«Մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքում միջազգային նորմերին համապատասխան, պատշաճ աղբահանության և սանմաքրման աշխատանքների կազմակերպումն էր, որն էլ այսօր ամբողջությամբ իրականացվում է լիբանանյան «Սանիթեք» ընկերության կողմից: Պետք է արձանագրենք, որ և՛ մեր համաքաղաքացիները և՛ մայրաքաղաքի հյուրերն արդեն նկատում ու գնահատում են այն դրական փոփոխությունները, որոնք ունենք այդ առումով: Բայց սա նախատեսված ծրագրի ընդամենն առաջին փուլն էր:  2-րդ փուլով մենք նախատեսել ենք արդեն աղբավայրի խնդրի լուծումը, որի շրջանակում կկառուցվի մի ջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր: Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք արդեն կհայտարարենք միջազգային մրցույթը, իսկ արդեն հաջորդ տարվա գարնանը կմեկնարկի շինարարությունը: Ի դեպ, շատ կարևոր է, որ մենք այս ծրագրի իրականացման շրջանակում ամբողջությամբ կմեկուսացնենք նաև Նուբարաշենի առկա աղբավայրը՝ փոխարենը ստեղծելով կանաչ տարածք, ինչի արդյունքում այսօրվա տհաճ պատկերն ամբողջությամբ կվերանա այդտեղից: Ընդ որում, դա նույնպես կարվի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ինչևէ, նախատեսված է, որ մոտ երկու տարի անց մենք արդեն կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր և տասնամյակների այս խնդիրը ևս կհամարենք լիարժեք լուծված», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025