Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակի մարզային քննչական վարչությունում բազմակողմանի քննության արդյունքում դադարեցվել է 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

Society

Գյումրիում Ավետիսյանների ընտանքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015 թվականի հունվարի 15-ին` ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել է ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել են տարբեր միջադեպեր. խաթարվել է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը, տարբեր առարկաներ նետվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցվել է քրեական գործ, նախնական ապացույցների հիման վրա 19 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ խուլիգանություն կատարելու համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է մեծաքանակ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որն ընդգրկել է շուրջ 112 մետր տարածք, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և դրանք, ինչպես նաև դեպքի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների տեսագրությունները ենթարկվել զննության։

Նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր, դատապայթունատեխնիկական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր, ինչպես նաև՝ դատահողագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Հարցաքննվել են 100-ից ավելի անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, Գ.Նժդեհի փողոցի շրջակայքում տեղակայված շենքերի բնակիչները, հավաքի մասնակիցներ։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որին միացել են նաև տուժողների հոգեհանգստին մասնակից անձինք և պահանջել Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վ.Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, որի ժամանակ էլ առանձին մասնակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել տարբեր առարկաներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել նաև խուլիգանության հանցակազմի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները։  2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով ՎԴ-ն արձանագրել է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը և, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, արձանագրվել է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար:

Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ՎԴ-ն նշել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն: Ըստ ՎԴ-ի՝ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որի հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը, խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը և այլն:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Միաժամանակ գտել, որ երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո, մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից և քրեական գործով կատարված նախաքննությամբ հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցների վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու, ինչպես նաև յուրաքանչյուր ապացույցը վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում քննիչը պարզել է, որ քրեական գործով ներգրավված անձանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, որպիսի հանգամանքներից ելնելով անհրաժեշտ է մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։

Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրանց մասով վարույթը կարճել։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes