Հրթիռակոծության է ենթարկվել հայաշատ Սուլեյմանիա թաղամասը
International newsԱյսօր Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել: Գրում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով Հալեպի իր աղբյուրին:
Մասնավորապես, հրթիռներն ընկել են Սուլեյմանիայի գլխավոր պողատայում գտնվող Սոմար ճաշարանի և Քալաս թաղամասի վրա:
Բացի նյութական մեծ վնասներից հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև մարդիկ: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 անձ և կան տասը վիրավորներ: Մինչ այս պահը առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց մեջ կան զոհեր, թե ոչ:
Ըստ աղբյուրի, զոհերից երկուսը կանայք են: