ԴԱԻՇ-ը ստանձնել է տաճարում պայթյունի պատասխանատվությունը
International newsԴԱԻՇ-ը ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգում մահմեդական տաճարում պայթյունի պատասխանատվությունը, որի զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պակիստանյան Express Tribune թերթի տեղեկությամբ՝ պայթյունը որոտացել է կրոնական ծեսի ժամանակ, երբ Հուբ քաղաքի Հազրաթ Բաբա Շահ Նուրանի տաճարում մեծ թվով ուխտավորներ են հավաքված եղել: Զոհերի թվում կանայք և երեխաներ կան: