Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ
Politics«Արմենպորես»-ը գրում է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախ ագծերի իրականացմանը:
Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: