Թրամփը խոստացել է համացանցում իրեն չափավոր պահել
International newsԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է համացանցում իրեն չափավոր պահել: Այս մասին նա հայտնել է CBS հեռուստաընկերության 60 minutes հաղորդման ժամանակ:
«Եթե ընդհանրապես այն օգտագործեմ, ապա շատ զուսպ կլինեմ»,- ասել է նա: Միլիարդատերը սոցցանցերը «շփվելու հիանալի միջոց է համարել»: Թրամփը հավելել է, որ այն կօգնի ետ նվաճել իր դիրքերն այն դեպքերում, երբ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ տարածեն:
Թրամփն ընդգծել է, որ Ֆեյսբուքում, Թվիթերում եւ Ինսթագրամում իր մեծ թվով բաժանորդներն են օգնել հաղթել նախագահական մրցարշավում: