Իրաքի Քիրքուք նահանգում ռումբ է պայթել
International newsԿիրակի Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 7 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Սս-Սումարիա» արբանյակային հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Պայթուցիկը ԴԱԻՇ-ի գրոհայինները դրել են նրանց վերահսկողության տակ գտնվող Էլ-Հուվեյջա քաղաքից տանող ճանապարհի մոտ: Ռումբն այն պահին է պայթել, երբ մի քանի ընտանիք փորձել է փախչել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքից: