Լորա Ինգրեհեմը Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու
International newsShabat.am-ը գրուկմ է.
Պահպանողական ռադիոհաղորդավարուհի Լորա Ինգրեհեմը դիտարկվում է որպես Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների:
Նշվում է, որ Թրամփին դուր է եկել, որ Ինգրեհեմը ողջ արշավի ընթացքում իրեն աջակցություն է հայտնել: Դրանից բացի՝ նա Թրամփին օգնել է բանավեճերին պատրաստվել և միջոցառումներին հանդես է եկել որպես նրա կողմնակից:
Ինգրեհեմը պարբերականի համար չի մեկնաբանել այս տեղեկությունը: Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ նա հետաքրքրություն է հայտնել Թրամփի թիմում այդ պաշտոնի նկատմամբ: