Օբաման կպահանջի փակել հունական նավահանգիստները Ռուսաստանից ժամանող նավերի համար. ԶԼՄ-ներ
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունաստան այցի ժամանակ կպահանջի տեղի իշխանություններին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու առաջարկին և փակել հունական նավահանգիստները ռուսական նավերի համար:
Ինչպես հայտնում է հունական Militaire պարբերականը, վկայակոչելով Heritage Foundation ֆոնդի հոդվածին, Օբաման փորձելու է ճնշում գործադրել Հունաստանի վրա, որպեսզի այն պաշտպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը:
Այդ հարցով քվեարկությունը կայանալու է ԵՄ-ում դեկտեմբերին: Բացի այդ, Օբաման պատրաստվում է դեմ հանդես գալ հունական նավահանգիստներում ռուսական նավատորմի տեղակայմանը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը խնդրելու է Հունաստանին օրինակ վերցնել Իսպանիայից, որը չեղարկել է ռուսական նավերի գալիք այցերը: