Գրոհայինները Հալեպում բնակելի թաղամաս են հրթիռակոծել. կան զոհեր
International newsՀալեպում գրոհայինները հրթիռակոծել են քաղաքի արևմտյան մասում գտնվող բնակելի թաղամասերից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։ Զոհերից 2-ը կանայք են, 1-ը՝ երեխա։
Հրթիռակոծությունը կատարվել է կեսօրին։ Կան մի քանի վիրավորներ։
Նոր Հալեպ թաղամասի ենթակառուցվածքին և բնակելի տներին հասցվել է զգալի նյութական վնաս։