Ֆրանսիայում մտադիր են երկարացնել արտակարգ դրության ռեժիմը
International newsՖրանսիայում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, կարող է երկարացվել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը BBC-ի հետ հարցազրույցում։
«Ներկայում շատ բարդ է արտակարգ դրության ռեժիմը չեղարկելը։ Առավել ևս հաշվի առնելով այն, որ մի քանի շաբաթից կսկսվի նախագահական արշավը, որի շրջանակում կլինեն հանրահավաքներ։ Այսպիսով՝ անհրաժեշտ է պաշտպանել մեր ժողովրդավարությունը»,-հայտարարել է Վալսը HARDtalk հաղորդման ժամանակ։
«Բացի այդ, արտակարգ դրության ռեժիմը նույնպես թույլ կտա մեզ ձերբակալություններ և այլ վարչական միջոցառումներ անցկացնել, որոնք հանդիսանում են արդյունավետ…Այսպիսով՝ այո, հավանական է, որ դեռ մի քանի ամիս մենք կգտնվենք արտակարգ դրության ռեժիմում»,-նշել է վարչապետը։
Վալսը հավելել է, որ ընդհանուր առմամբ Փարիզի ահաբեկչության նման հարձակումների ռիսկը նվազման միտում ունի։ Սակայն վարչապետն ընգծել է, որ գոյություն ունի Նիսի հարձակումների նման հարձակումների բախվելու վտանգ։ Նման դեպքերում խոսքն առանձին անձանց գործողությունների մասին է։