Ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնին 1000 հատ վարդ են նվիրել
International newsԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնին 1000 կարմիր վարդ են ուղարկել՝ գրում է Mashable-ը։
Ծաղիկներն ուղարկել են ամերիկյան Ultraviolet կազմակերպության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը պայքարում է կանանց իրավունքների համար և դեմ հանդես գալիս հասարակությունում սեքսիզմի դրսևորումներին։ Այդ կերպ նրանք իրենց զորակցությունն են հայտնել Քլինթոնին։
Քլինթոնի շտաբի՝ թվային տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ջեննա Լոուենշտեյնը Twitter-ում հրապարակել է նվերի լուսանկարը և նշել, որ քաղաքական գործիչը բերել է վարդերն ընտրական շտաբի աշխատակիցների համար կազմակերպված երեկույթին ու բաժանել ծաղիկները բոլորին։
