Եգիպտոսը 5 օրով բացում է Գազայի հատվածի հետ սահմանը
International newsԵգիպտոսի իշխանությունները երկուշաբթի օրվանից 5 օրով կբացեն Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» հսկիչ-անցակետը։ Ինչպես գրում է Ahram-ը, այդ որոշումն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին։
Սահմանային անցակետը կաշխատի նոյեմբերի 14-18-ը՝ երկու ուղղություններով։ Եգիպտոսի ուղղությամբ սահմանը հատել կարող են պաղեստինյան անկլավի այն բնակիչները, ովքեր արտերկրում բուժման կարիք ունեն, ուսման կամ քննություններ հանձնելու համար պետք է ուղևորվեն արտերկիր։
2014 թվականի հոկտեմբերից, երբ Սինայի հյուսիսում ծայրահեղականների կողմից իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով զոհվեց 27 եգիպտացի զինծառայող, Կահիրեն շատ հազվադեպ է վերսկսել «Ռաֆահի» աշխատանքը։ Ահաբեկչությունից հետո թերակղզու այդ հատվածում սահմանվել է արտակագ դրության ռեժիմ և պարետային ժամ, որոնք գործում են առ այսօր։