Հալեպի օդանավակայանի մոտ գրոհայինները թունավոր գազով արկեր են կիրառել սիրիական բանակի դեմ
International newsԶինված խմբավորումները Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում գնդակոծել են կառավարական ուժերի դիրքերը՝ հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրետանային հարձակման ընթացքում ահաբեկիչները կիրառել են թունավոր գազով արկեր։ Վիրավորվել է առնվազն 28 սիրիացի զինվորական։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետները Հալեպի հարավ-արևմուտքում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ։