Էրդողանը հայտարարել է ԵՄ անդամակցության հարցով բանակցություններից հրաժարվելու հավանականության մասին
International newsԲրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի` ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հավանականության մասին:
Ինչպես գրում է DW.com-ը, Hürriyet թերթին տված հարցազրույցում Էրդողանը Եվրոպային կրկին մեղադրել է ԵՄ-ին իր երկրի անդամակցությանը խոչընդոտելու մեջ:
«Եվրամիությունը փորձում է մեզ դրդել նրան, որ դուրս գանք այդ գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ցանկանում, նրանք պետք է այդ մասին հստակ հայտնեն մեզ և որոշում կայացնեն», - ասել է Էրդողանը` նշելով, որ Անկարայի համբերությունն «անսահման» չէ:
Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները սրվել են ամիսներ առաջ: Եվրոպան թուրքական իշխանություններին մեղադրում է ընդդիմության ներկայացուցիչների դեմ չափազանց կոշտ միջոցներ կիրառելու մեջ: