Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել
International newsՆոր Զելանդիայում այսօր տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, բազմաթիվ ավերածություններ են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը` առափնյա շրջաններում ցունամիի նախազգուշացում են հայտարարել երկուշաբթի օրվա համար: Ժամեր շարունակ հետցնցումներ են զգացվել Հարավային կղզում, որտեղ սողանքներ են տեղի ունենում, իսկ հեռախոսային հաղորդակցությունը խաթարվել է:
Երկրի վարչապետ Ջոն Քին հաստատել է զոհերի մասին լուրն ու նշել, որ այդ թիվը կարող է աճել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Քրայսթչերչ քաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա: