Թրամփի նախկին կինը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի դեսպանը Չեխիայում
International newsԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը` Իվանան, ով 3 երեխա ունի Թրամփից, հայտարարել է, որ ցանկանում է ծառայել իր երկրին և դառնալ ԱՄՆ-ի դեսպանը Չեխիայում:
«Ես իմ թեկնածությունն եմ առաջարկում Չեխիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնի համար», - ասել է Իվանա Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում:
Վերջինս հավելել է, որ Չեխիան այն երկիրն է, որտեղ ինքը ծնվել է, ընդգծել է լեզվի իմացությունն ու այն հանգամանքը, որ իրեն ճանաչում են ողջ աշխարհում:
ԱՄՆ 45-րդ նախագահի նախկին կնոջ խոսքով` իրեն հռչակ են բերել իր հեղինակած գրքերը և ոչ թե նախկին ամուսնու հայտնի անունը:
