Ռաֆֆի Քատյանը դարձել է Բանգկոկում Լիբանանի ներկայացուցիչը
PoliticsՌաֆֆի Քատյանը դարձել է ՖՒԲԱ-ի մինչև 18 տարեկանների աղջիկների բասկետբոլի մրցաշարում Լիբանանի ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում Արմենպրեսի թղթակիցը: Ներկայացնում են հոդվածն ամբողջությամբ:
«12-21 նոյեմբերին Պանքոքի մէջ (Թայլանտ) տեղի պիտի ունենայ ՖԻՊԱ-ի պասքեթպոլի Ասիոյ 18 տարեկանէն վար աղջկանց ախոյեանութիւնը:
ՖԻՊԱ-ի որոշումով այդ մրցումներուն հսկելու նպատակով նշանակուեցան շարք մը անձեր, որոնք իրենց փորձառութեամբ միշտ ալ տիրական ներկայութիւն եղած են եւ արդար` իրենց տուած որոշումներուն մէջ:
Պէյրութի միջազգային օդակայանէն Պանքոք մեկնեցաւ նաեւ Րաֆֆի Քատեան, որ այդտեղ պիտի ըլլայ Լիբանանի ներկայացուցիչը այդ ախոյեանութեան մրցումներուն ընթացքին»: