Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արմեն Երիցյանը հանձնարարել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը

Society

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 14-ին կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:
Ա. Մկրտչյանը նշեց, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 95 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Տնօրենի փոխանցմամբ՝ այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց, որ շարունակվում է ազդարարման համակարգերի տեղադրումը մարզերում՝ ուշադրության կե նտրոնում պահելով հատկապես Տավուշի սահմանամերձ համայնքները:
ՄԱԶԾ Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը նույնպես անդրադարձավ ազդարարման համակարգերի տեղադրմանը, նշեց, որ կատարվել են քարտեզագրման աշխատանքներ, որոնք ներառում են աջակցություն պահանջող գյուղական համայնքներն ու քաղաքները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության և ուսումնական վարժանքների կազմակերպման մասին։
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է հոկտեմբերի 31-ին անհետացած երիտասարդներից մեկի դին: ՄՓՎ պետի փոխանցմամբ՝ արդեն 15-րդ օրն է շարունակվում են մարզի Նորատուս գյուղի մյուս երիտասարդի որոնողական աշխատանքները և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան:
Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց լավ ծառայության համար և հանձնարարեց որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած երկու ջրասուզակներին՝ Ա. Ճզմաչյանին և Վ. Մելքոնյանին ներկայացնել դրամական խրախուսման: 
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը և ջրասուզակ Վ. Մելքոնյանը որոնողական աշխատանքներ են իրականացրել մինչև 3 5 մ խորությամբ: Նախարար Երիցյանը հանձնարարեց նաև ակտիվացնել ջրասուզակների վերապատրաստման գործընթացը՝ լավագույն մասնագետների հետ հանդիպումներ և գործնական պարապմունքներ կազմակերպելով: Քննարկվեց նաև ստորջրյա որոնողական ժամանակակից սարքերի ձեռքբերման հարցը:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025