Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայի ափերի մոտ ռուսական «Միգ»-ի կործանման մասին
International newsՄիջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու կործանվել է ռուսական «Միգ-29» կործանիչ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից թռիչքից անմիջապես հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտ ոնյաների:
Նշվում է, որ «Միգ-29» կործանիչները թռիչք են կատարել Ռուսաստանի միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից՝ Սիրիայի ուղղությամբ: Արդեն գտնվելով օդում՝ ինքնաթիռներից մեկի մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, այն շրջվել է ու շարժվել ավիակիրի ուղղությամբ:
ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով, կործանիչն ընկել է ջուրը՝ նավի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ռուսաստանի փրկարար ուղղաթիռը ջրից հանել է օդաչուին և պարաշյուտը: Այդուհանդերձ, օդաչուի վիճակի մասին ներկայումս տեղեկություն չկա: