Ուկրաինայի փոխվարչապետ․ Անվիզա ռեժիմ կարելի է ակնկալել ԵԽ որոշումից 1․5-3 ամիս հետո
International newsԱնվիզա ռեժիմի սահմանում կարելի է ակնկալել՝ Եվրախոհրդարանի կողմից համապատասխան որոշումն ընդունելուց 1․5-3 ամիս հետո։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ – Ցինցաձեն, հայտնում է ԼԻԳԱ․նեթ–ը։
«Ես չեմ կարծում, թե Ուկրաինային անվիզա ռեժիմ չտրամադրելու համար որեւէ պատճառներ կան»,- ասել է նա՝ նշելով, որ չի կարող կանխատեսել վիզաների չեղարկման ճշգրիտ ժամկետը։ Փոխվարչապետի խոսքով, նույնիսկ եվրակառույցների դրական որոշումից հետո մինչեւ անվիզա ռեժիմի գործարկման սկիզբը կարող է 1․5-ից 3 ամիս անցնել ՝ ԵՄ անդամ երկրների անհրաժեշտ ներքին ընթացակարգերի իրականացման համար։
Նոյեմբերի 14-ին հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային անվիզա ռեժիմի տրամադրման ընթացակարգերին վերաբերող իրավիճակը հաջող է անցնելու։