Հասան Ռոհանին աջակցել է Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմի փուլային վերացմանը
International newsՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին աջակցել է Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմի փուլային վերացմանը։
Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա ընդգծել է, որ իրենք կատարել են առաջին քայլը և մեծացրել են զբոսաշրջիկների թիվը, սակայն իրենք պատրաստ են փուլ առ փուլ անցում կատարել վիզային հարաբերությունների ազատականացմանը։
Ռուսաստանն ու Իրանը 2015 թվականին ստորագրել են վիզային ռեժիմի մեղմացման մասին համաձայնագիրը։ Մատվիենկոն հայտարարել է, որ Իրանը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը ծրագրում է ստորագրել 2017 թվականին։