ԱՄՆ-ում ավելացել է ատելության հողի վրա հանցագործությունների քանակը
International newsԱնցած տարի ԱՄՆ-ում փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործոթյունների թիվը աճել է 7 տոկոսով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով ՀԴԲ-ն։ Բյուրոյի ներկայացուցիչները նշում են, որ մասնավորապես կտրուկ՝ գրեթե 70 տոկոսով, աճել է մուսուլմանների դեմ նման հանցագործությունների քանակը։
ՀԴԲ տվյալներով, ատելության հողի վրա հանցագործությունների քանակը 2015-ին 5850 էր, մինչդեռ 2014-ին 5479 է եղել։
2015-ին մուսուլմանների դեմ ուղղված ատելության հողի վրա հանցագործությունները կազմել են ատելության հողի վրա հանցագործությունների 4․4 տոկոսը ու կրոնական հողի վրա հանցագործությունների 21 տոկոսը։ Նման հանցագործություների քանակը 2015-ին հասել է ամենաբարձր մակարդակին՝ 2001-ի ահաբեկչական հարձակումներին հաջորդած տարիներին։