Թրամփի ընտրվելը կարող է ազդակ դառնալ սիրիական հակամարտության համերաշխության համար
International newsԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան հույսեր է կապում ԱՄՆ-ից իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հետ, ով մեղադրվում է երկրում իրականացված պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար։
Քուրթուլմուշը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կդադարեցնի Սիրիայի քրդերի հետ համագործակցոթյունը.
Մասնավորապես, մենք հուսով ենք, որ նոր վարչակարգը կարագացնի Գյուլենի արտահանձնումը Թուրքիային, Վաշինգտոնը կհրաժարվի PYD-ի հետ համագործակցությունից և մերձավորարևելյան տարածաշրջանում կսկսի գործել Թուրքիայի հետ սերտ շփման մեջ, ով ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմավարական դաշնակից է։
Թրամփի ընտրվելը կարող է ազդակ դառնալ սիրիական հակամարտության համերաշխության տարբերակների փնտրտուքի համար»։