Ջուլիանին եւ Բոլթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են. The Wall Street Journal
International newsՆյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին:
Իր հերթին AP գործակալությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու Է նշել Ջուլիանիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: