Պուտինը եւ Մեդվեդեւը քննարկել են Ուլյուկաեւի ձերբակալումը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել Է կաշառք վեցնելու համար տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալումը: Ինչպես հայտնել Է կառավարության մամուլի ծառայությունը, Մեդվեդեւը հայտարարել Է ամենահանգամանալից հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես իր կողմից հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետության ղեկավարը իրազեկ Է եղել կատարվածին նախարարի նկատմամբ հատուկ ծառայությունների գործողության հենց ամենասկզբից:
«Նախագահին, անշուշտ, զեկուցվել Է: Նա իրազեկ Է: Նրան զեկուցվել Է, ըստ Էության, օպերատիվ մշակումն սկսվելու պահին: Այսինքն՝ նա ստացել Է ամբողջ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ հավելելով, որ մեղադրանքները շատ լուրջ են, եւ դրանց վերաբերյալ վճիռ կարող Է կայացնել միայն դատարանը:
Նոյեմբերի լույս 15-ի գիշերը Քննչական կոմիտեն հայտնել Է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Նրան փաստական ապացույցներով ձերբակալել են երկու միլիոն դոլար կաշառք ստանալիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: