Brexit-ը Բրիտանիային թույլ կտա օգտվել գլոբալացման առավելություններից. Թերեզա Մեյ
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Լոնդոնին թույլ կտա օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս Է գլոբալացումը, եւ նոր հարաբերություններ հաստատել հին գործընկերների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով Լոնդոնի քաղաքապետարանի ամենամյա ընդունելության ժամանակ:
Նրա խոսքով, որը մեջբերում Է ITV հեռուստաալիքը՝ Brexit-ը Բրիտանիայի համար հնարավորություն կդառնա «կառավարելու գլոբալացման ուժերն այն կերպ, որ դրանք գործեն բոլորի համար»: Հիշեցնելով ԱՄՆ-ի հետ նոր առեւտրական համաձայնագիր կնքելու Լոնդոնի շահագրգռությունը, նա ընդգծել Է, որ Բրիտանիան կարող Է օգտագործել իր տնտեսական ներուժը, որպեսզի «նոր գործարար հարաբերություններ» հաստատի «հին գործընկերների հետ»:
Մեյի խոսքով՝ «աշխարհը փոխվել Է. տակավին մեկ տարի առաջ քչերը կարող Էին կանխատեսել» Brexit-ի նման իրադարձությունները կամ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: «Երբ մարդիկ փոփոխություններ են ահանջում, քաղաքական գործիչների գործն Է պատասխանել դրան»,- ասել Է Մեյը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: