Բրյուսելի օդանավակայանում կհայտնվի ԱՄՆ-ի մաքսային ծառայության «անվտանգության անցախուց»
International newsԲրյուսելի միջազգային օդանավակայանում 2017 թվականի ամռանից կսկսի գործել «անվտանգության անցախուց» ԱՄՆ մեկնող ուղեւորների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Libre Belgique թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Թերթի տվյալներով՝ ամերիկացի մաքսավորները Բելգիայի մայրաքաղաքի հենց ավիատերմինալում կիրականացնեն ներգաղթային ընթացակարգեր եւ կստուգեն ավիաուղեւորների փաստաթղթերը:
«Դա նույնն Է թե ԱՄՆ-ի սահմանը տեղափոխվեր Բելգիա: Օդանավակայանի մի մասն, այս կերպ, կլինի ամերիկյան տարածք»,- մեջբերում Է հրատարակությունն օդային նավահանգստի ներկայացուցիչ Ֆլորենս Մյուլսի խոսքը:
Պլանավորվում Է ԱՄՆ-ի մաքսային ծառայության «անվտանգության անցախցեր» ստեղծել նաեւ Լոնդոնի, Ամստերդամի, Մադրիդի եւ Եվրոպայի մի շարք այլ մայրաքաղաքների օդանավակայաններում, նշել Է Libre Belgique-ը: Այսօրվա դրությամբ ամերիկյան մաքսային գոտի Է գործում միայն Դուբլինի օդանավակայանում, հաղորդել Է ՌԻա Նովոստին: