Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի դատավորը կարծում է, որ Brexit-ի հանրաքվեի արդյունքներն «իրավականորեն պարտադիր չեն»
International newsՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի դատավոր Բրենդա Հեյլը կարծում է, որ Brexit-ի հարցով անցկացված հանրաքվեի արդյունքներն «իրավականորեն պարտադիր չեն»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Independent-ը, դատավոր Հեյլն այն 11 դատավորներից մեկն է, ով դեկտեմբերին լսելու Մեծ Բրիտանիայի Բարձր դատարանի որոշման բողոքարկումը Գերագույն դատարանում:
Կուալա Լումպուրում իրավաբանների հետ հանդիպման ժամանակ նա որոշ դիտարկումներ է կատարել այդ հարցի առնչությամբ և շեշտել, որ գործի բոլոր կողմերն էլ ընդունում են հանրաքվեի իրավականորեն ոչ պարտադիր լինելու հանգամանքը:
Հիմնական խնդիրը նրանում է, թե արդյոք Բարձր դատարանը ճիշտ որոշում է կայացրել այն հարցում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանական հավանության կարիք կունենա մինչև ԵՄ Հիմնադիր պայմանագրի հոդված 50-ի ակտիվացումը (միությունից դուրս գալը):