Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարիա Բարաղամյան. «Քաղաքային զբոսաշրջության զարգացման ներուժը Երևանում բավականին մեծ է»

Society

Զրուցում ենք Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ, ով համակարգում է Երևան քաղաքի տուրիզմի ոլորտը:

1. Մարիա, բարև Ձեզ, կասեք, ինչի՞ շուրջ եք ներկայումս աշխատում և ի՞նչ ուղղությամբ եք տանում քաղաքային տուրիզմի զարգացումը:

Գիտեք, 21-րդ դարում, երբ աշխարհը զարգանում է շատ արագ տեմպերով, կարևոր է հետևել ժամանակակից նորարարություններին և ուսումնասիրելով միջազգային փորձը մրցունակ զբոսաշրջային արդյունք ստեղծել, բայց դրա հետ մեկտեղ չկորցնել սեփական մշակութային ավադույթները:

Երևանը տարածաշրջանում զբոսաշրջային քաղաք դառնալու մեծ ներուժ ունի, ինչը մենք ներկայացրել ենք դեռևս երկու տարի առաջ «Երևան 2025» միջազգային համաժողովի շրջանակում:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանումը նախևառաջ պայմանավորվում է տվյալ քաղաքի գրավչության, որոշակի հետաքրքրություն ներկայացնող կոլորիտի, ինչու ոչ նաև տվյալ քաղաքի բնակիչների բարեհամբույր վերաբերմունքով:

Իսկ 21–րդ դարում այդ ամենը պետք է համեմված լինի նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, մարքետինգային ճշգրիտ մոտեցումներով՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված չափորոշիչներին համահունչ։

Շատ կարևոր դեր է վերապահված տվյալ քաղաքի հետաքրքրություն ներկայացնող վայրերին. ինչքան մեծ և եզակի է գրավչությունը, այնքան մեծ է հյուրընկալող քաղաքի զբոսաշրջային ներուժը։

Երբ զբոսաշրջիկը այցելում է տվյալ քաղաք և վճարում է քաղաքի այս կամ այն գրավչության համար, նա իր լուման է ներդնում նաև այդ արժեքների պահպանման գործում։

Մայրաքաղաքային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար քաղաքում անհրաժեշտ է ձևավորել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան զբոսաշրջային կենտրոններ։ Այդ նպատակով քաղաքապետարանի թիմի կողմից մշակվել են մի շարք ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք միտված են զարգացնելու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի վայրերը, ինչպիսիք են Շենգավիթ հնավայրը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Կարմիր բլուրը, Հաղթանակի զբոսայգին, Կենդանաբանական այգին, Վերնիսաժը, Հրազդանի կիրճը և այլն:

Այդ համատեքստում քաղաքային զբոսշրջությունը Երևանում առաջին հերթին մենք դիտարկում ենք վերոնշյալ վայրերի բարեկարգման, զարգացման, դրանց շրջակայքում զբոսաշրջիկի համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև սպասարկման ոլորտի բարելավման տեսանկյունից:

Ըստ այդմ ներդրողների համար ունենք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր, ինչպիսիք են «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագիրը, «Հեքիաթային քաղաք» ներդրումային ծրագիրը, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջային կենտրոն ծրագիրը, «Արթսիթի» զբոսաշրջային արվեստի կենտրոնի ստեղծումը և այլք.: Իդեպ բոլոր ներդրումային առաջարկներին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Քաղաքային զբոսաշրջության գրագետ կազմակերպման դեպքում, այն լիովին կարող է վերադարձնել քաղաքին դրա վրա կատարված ծախսերը, արդարացնել ներդրումները՝ աջակցելով քաղաքային զբոսաշրջության կատարելագործմանն ու զբոսաշրջային տվյալ օբյեկտի պահպանմանը։

2. Ներդրումային առաջարկներից զատ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:

Ներդրումային առաջարկները,իհարկե, իրենց կարևոր տեղն ունեն, որոնք, ըստ էության, պոտենցիալ ներդրողների համար են ուղեցույց, բայցև չմոռանանք, որ, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, ամենօրյա ներդրումներ է կատարում մայրաքաղաքն ավելի գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար:

Դրան զուգահեռ վերջին տարիներին մեր թիմի կողմից ծրագրային հատուկ քաղաքականություն է տարվում նաև Երևան քաղաքի մշակութային առօրյան ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ, ինչը միջոցառումային զբոսաշրջության ամենահիմնարար բաղադրիչներից մեկն է:

Օրինակ, չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը նախևառաջ նպատակ ուներ մայրաքաղաքի ամառային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր երևանցիների համար, բայց հետագայում այն շատ որոշակի խթան դարձավ ամռան ամիսներին դեպի Երևան զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար:

Թեկուզ միայն այն, որ ԵրևանՋազ, Երևանի գարեջրի, «Համով հոտով Երևան», Երևան ՏարազՖեստ, Ձմերուկի փառատոների անցկացման օրերի հետ կապված զբոսաշրջային ընկերությունները դեռևս տարեսկզբին մեզ հետ հստակեցնում են դրանց անցկացման օրերի հետ կապված տեղեկատվությունը, արդեն խոսում է այն մասին, որ տվյալ փառատոները դարձել են քաղաքային զբոսաշրջային օրացույցի կարևոր բաղադրիչը: Իդեպ, զբոսաշրջային ընկերությունները չեն էլ թաքցնում, որ շատ դեպքերում օտարերկյա զբոսաշրջիկների ներկայությունը տվյալ փառատոներին պայմանավորված է Երևանում լինելու առաջնահերթությամբ:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման ծրագրի կարևոր մաս է կազմում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, որի շրջանակում արդեն երկրորդ տարին է տպագրվում են երկլեզու զբոսաշրջային քարտեզ-ուղեցույցեր, որոնք տրամադրվում են քաղաքային զբոսաշրջության շահագրգիռ բոլոր մասնակիցներին /օդանավակայան, հյուրանոց, զբոսաշրջային ընկերություն և այլն/:

Բացի այդ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից ամենօրյա ռեժիմով աջակցություն է ցուցաբերվում մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին, ում անհրաժեշտ է համապատասխան խորհրդատվություն:

Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև աշխարհում ընդունված ժամանակակից ձևաչափերով քաղաքային էքսկուրսիաների կազմակերպումն ու անցկացումը, որի շրջանակում մշակվեց ու արդեն չորս տարի է, ինչ հաջողությամբ գործում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղին:

Երևանի իմիջի զարգացման տեսանկյունից առանձնակի կարևորված է նաև միջագզային համագործակցության խթանումը: Այս համատեքստում Երևան քաղաքը բավականին շահեկան դիրքում է, նկատի ունեմ ավելի քան 50 քաղաքների հետ ակտիվ համագործակցությունը, որի շրջանակում կազմակերպվող ինչպես պաշտոնական, այնպես էլ ոլորտային փոխայցերի արդյունքում հրաշալի հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու ինչպես Երևան քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, այնպես էլ բնականաբար մեր մշակույթն ու ավանդույթները:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025