ԱՄՆ-ում դեռահասը դպրոցում հինգ աշակերտների է վիրավորել
International newsԱՄՆ-ում՝ Յուտայի դպրոցներից մեկում աշակերտների վրա հարձակման հետեւանքով 5 տղա է տուժել։ Reuters-ի փոխանցմամբ, 16-ամյա դեռահասը տղաների հանդերձարանում դանակով հարձակվել է աշակերտների վրա։
5 աշակերտներ վիրավորում են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, այդ թվում ինքը՝ կասկածյալը։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ Վիրավորներից մի քանիսը վիճակը գնահատվում է բավարար, մյուսներինը՝ ծանր։