Ֆրանսիական Lafarge ընկերությանը դատի են տվել ԻՊ հետ համագործակցելու համար
International newsՈչ կառավարական Sherpa կազմակերպությունը դատի է տվել ֆրանսիական շիննյութեր արտադրող Lafarge ընկերությանը՝ ահաբեկչությանը ֆինանսավորելու կասկածանքով։ Դատարան դիմելու որոշումը ընդունվել է Le Monde թերթում հետաքննության հրապարակումից հետո, հայտնել է RFI–ը։
Հունիսին թերթը հրապարակել էր հոդված ՝ Սիրիայում ԻՊ խմբավորման հետ Lafarge –ի «մութ գործարքների մասին»։ Le Monde-ի տեղեկություններով 2013 ու 2014-ին ցեմենտ արտադրող Lafarge ընկերությունը վճարել է տուրք ոչ թե սիրիական կառավարությանը, այլ ԻՊ զինյալներին։ Այդ տարվա ընթացքում կոնցեռնի գործարաններից մեկը, որը գտնվում է Հալեպում, շարունակել է գործել։
Ասոցացիայի ղեկավար Վիլյամ Բուրդոնը դատապարտում է ձեռնարկությանը՝ «իր գործունեությունը շարունակելու համառության, մարդկության թշնամիների հետ կապեր պահպանելու համար»։
«Մենք պահանջում ենք, որ եզրակացություններ արվեն այդ ցինիկ քաղաքականությունից, որը հանգեցրել է առեւտրային ու ֆինանսական խաբեությունների Lafarge –ի դուստր ընկերության ու մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող խմբավորման միջեւ»,- հայտնել է Վիլյամ Բուրդոնը։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ կստուգի փաստերը, որոնք նշված են Le Monde-ի հետաքննության մեջ։ Հուլիսին խորհրդարանական առաքելությունը, ուսումնասիրելով ջիհադականների միջոցների մասին հարցը, իր զեկույցում նշել էր, որ չի հայտնաբերել փաստեր, որոնք կհաստատեին, որ Lafarge ընկերությունը ուղիղ կամ անուղղակի մասնակցել է ԻՊ ֆինանսավորմանը։