Ասադը «ներխուժում» Է որակել թուրք զինվորականների ներկայությունը Սիրիայում
International newsՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում թուրք զինվորականների ներկայությունը ներխուժում Է, որին իր ժողովուրդն իրավունք ունի պատասխան տալ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Մենք իրավունք ունենք պաշտպանելու (երկիրը): Խոսքը վերաբերում Է ներխուժմանը: Մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր երկիրը ցանկացած ներխուժումից»,- ասել Է Ասադը Պորտուգալիայի RTP հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել Է ՍԱՆԱ գործակալության կայքում:
Ինչպես նշել Է Սիրիայի ղեկավարը, յուրաքանչյուր ահաբեկիչ, որը գտնվում Է Սիրիայում, «այստեղ Է հայտնվել Թուրքիայի տարածքով՝ (նախագահ Թայիփ) Էրդողանի օժանդակությամբ»:
«Ուստի պայքարն այդ ահաբեկիչների դեմ պայքար Է «Էրդողանի բանակի» դեմ, ոչ թուրքական բանակի, այլ հենց «Էրդողանի բանակի» դեմ»,- նշել Է Ասադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: