Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՍԱՊԾ պետը բացառել է տարբերակցված մոտեցումը սննդամթերքի անվտանգության ոլորտում

Society

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 15-ին անցկացրեց առաջին խորհրդակցությունը ՍԱՊԾ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Նոր ղեկավարը նախանշեց աշխատանքի այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Ծառայությունը, որոնք պետք է բնութագրեն վերհասկող կառույցի դերն ու կարևորությունը` ապահովելով երկրում սննդամթերքի անվտանգության համակարգի որակապես նոր զարգացումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծառայության պետի համոզմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և այդ ուղղությամբ իրականցվելու են հետևողական քայլեր»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ ոլորտում կան թե բազմաթիվ խնդիրներ, թե ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա: Առաջին խնդիրը, որն առնչվում է սպառողին՝ սննդամթերքի անվտանգությունն է. այստեղ կան  պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում: Ծառայության պետի խոսքերով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նաև նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ: Անասնաբուժության ոլորտում նա կարևոր համարեց նպաստել բնագավառի զարգացմանը՝ ոչ թե հետադարձ արձագանքման, այլ համաճարակը կամ կենդանիների հիվանդությունները կանխարգելելու ճանապարհով: Բուսասանիտարիայի ոլորտում ևս առանձնացվեցին մի շարք խնդիրներ, տրվեցին հստակ հանձնարարականներ:

Ծառայության պետը հատուկ ընդգծեց սահմանային հսկողության կարևորությունը և հանձնարարեց խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առանջային գործառույթն է»,- եզրափակեց Ի. Կարապետյանը:

Ընդգծվեց, որ իրականացվելու է խիստ, բայց արդարացի քաղաքականություն. նախ՝ լանյամասշտաբ դիտարկումներ ու դրանց միջոցով վտանգի գնահատում է իրականացվելու, ապա՝ տնտեսավարողին տրվելու է ժամանակ ու հնարավորություն, նաև՝ խորհրդատվություն, արձանագրված խախտումները վերացնելու համար: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության ղեկավարն ընդգծեց սննդամթերքի անվտանգության ոլորտում միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը ՝ մասնավորապես սննդի որակի կառավարման՝ առաջնային համարվող HACCP, ինչպես նաև  ISO 22000 շարքի, FSSC 22000 համակարգերի ներդրումը սննդի շղթայում և հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգերի վերաբերյալ իրազեկման, մասնավորապես՝ տեղական և միջազգային կառույցների աջակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, խոսվեց բոլոր ծառայությունները և ընթացակարգերը թվայնացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերում ՊԵԿ-ի հետ համագործակցաբար «մեկ պատուհան» սկզբունքը գործածելու մասին:  

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025