Վիգեն Սարգսյանը մտադիր է անդամակցել ՀՀԿ-ին
PoliticsՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին նախարարը հայտնել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին դիմելու է ՀՀԿ-ին անդամագրվելու խնդրանքով` ընդգծելով, որ Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո անկուսակցական գործունեությունն անհնար կլինի: