Yerevan, 31.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դավիթ Լոքյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները

Politics

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել տարածքային զարգացմանն ուղղված հետագա օժանդակության ընդհանուր շրջանակը: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դավիթ Լոքյանը ողջունելով հյուրերին` բարձր է գնահատել և լուրջ հաջողություն համարել Եվրամիության օժանդակությունը` ուղղված ամիսներ առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության  մշակմանը: «Հիմա մենք զուգահեռ աշխատում  ենք նաև մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման ուղղությամբ: Կարծում եմ` շուտով  արդեն կունենանք մեր գործառնական ծրագրերը, որոնցով ուղղակիորեն կսկսենք աշխատել տարածքների համաչափ զարգացման խնդիրների շուրջ: Շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի, օժ անդակության, խորհրդատվության և, ընդհանրապես, մեր համատեղ գործունեության համար», – հանդիպման սկզբում  նշել է նախարար Լոքյանը:

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին հաստատել է տարածքների զարգացմանն ուղղված աջակցություն տրամադրելու ԵՄ պատրաստակամությունը` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել գործընկերության համատեղ սահմանված գերակայությունները:

Պարոն Մարագոսը նշել է, որ համագործակցության շրջանակներում ցուցաբերվող օժանդակությունը իրենք դիտարկում են նաև տարածաշրջանային զարգացման համատեքստում, այդ թվում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում:

Հյուրերը մեծապես կարևորել են ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումը` համարելով այն պատեհաժամ: Այդ կապակցությամբ նրանք նախարարից հետաքրքրվել են Ռազմավարության գերակայություններով և խնդրել առանձնացնել ՏԻՄ-երին և տարածքային կառավարմանը վերաբերող կարևոր նշանակության հարցեր:

Որպես գերակայություն նախարար Լոքյանը նշել է տարածքային համաչափ զարգացումը: Մարդկային, ֆինանսական և այլ սահմանափակ ռեսուրսներով համայնքներում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու և համայնքային նշանակության հանրային խնդիրներին անհրաժեշտ մակարդակով լուծում տալու տեսանկյունից նախարարը կարևորել է համայնքների խոշորացման գործընթացը: Նախարարը տեղեկացրել է հյուրերին, որ արդեն իսկ իրականացվել է 18 խոշորացման ծրագիր, ներառելով նախկին 140 համայնքներ. գործընթացը շարունակվելու է առաջիկա երկու տարիներին։

Նախարար Լոքյանը Ռազմավարության առանցքային բաղադրիչ է համարել տարածքային ֆինանսական կառույցի ստեղծման գաղափարը: Նախարարի խոսքով, կառույցը պետք է համակարգի օտարերկրյա ֆինանսական օժանդակությունները տվյալ տարածք, դիտարկի դրանց համապատասխանեցումը Ռազմավարության ընդհանուր տրամաբանությանը, և տա տվյալ տարածքի ամբողջական խնդիրների լուծումը:

Դավիթ Լոքյանը նախարարության քաղաքականության կարևոր բաղադրիչ է համարել նաև համայնքներում ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգի կայացումը, ինչը կնպաստի թե՛ քաղաքական մրցակցության և թե՛ պատասխանատվության աճին: Նախարարն այս խնդիրների լուծման համատեքստում կարևորել է ԵՄ օժանդակությունը:

Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ ներկայացված խնդիրները կդիտարկվեն և հնարավորության դեպքում կընդգրկվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում   կտրամադրվի նաև խորհրդատվական ծառայություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange