Ֆլորիդայում երկու բեռնատար գնացքներ են իրար բախվել ու գծերից դուրս եկել
International newsՖլորիդայում երկու բեռնատար գնացքներ իրար են բախվել ու գծերից դուրս եկել, հայտնել է Reuters–ը։ Ըստ աղբյուրի, բախումը տեղի է ունեցել Սիտրա քաղաքում։ Դրա հետեւանքով վիրավորում են ստացել երկաթգծային երկու աշխատողներ։
Գնացքներից մեկը ոչ վտանգավոր ֆոսֆորային ապար էր փոխադրում։ Վթարի հետեւանքով շրջվել են 20 վագոններ ու տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։