Բարաք Օբաման ու եվրոպական առաջնորդները կքննարկել ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացման հարցը
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 16-ին Բեռլին է ժամանելու։ Reuters-ի փոխանցմամբ՝ Օբաման ու եվրոպական առաջնորդները կքննարկեն ՌԴ դեմ պատժամիջոցները երկարացնելու հարցը, նաեւ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Հանդիպմանը, որը անցնելու է Բեռլինում նոյեմբերի 18-ին, մասնակցելու են նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Իսպանիայի առաջնորդները։ Ըստ գործակալության աղբյուրների՝ քննարկվելու է պատժամիջոցները երկարացնելու հնարավորությունը, քանի որ դրանց ժամկետը սպառվում է հունվարին։ «Մենք կրիտիկական վիճակում ենք։ Մենք պետք է կանխենք այն իրավիճակը, երբ ԵՄ-ն կուժեղացնի պատժամիջոցները, իսկ ԱՄՆ նոր նախագահը կարող է չեղարկել դրանք»,- ասել է նա։