Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադամանդագործությունը Հայաստանում մինչև տարվա վերջ կկրկնապատկի 2015 թվականի ցուցանիշը

Economics

Հայաստանում 2016 թվականի հունվար-հունիսին ադամանդագործության ծավալն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ամբողջ ծավալի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվելու նախադրյալները և զարգացման հնարավորությունները:

- Պարոն Մկրտչյան, 2014 թվականին ադամանդագործությունը զգալի անկում ապրեց, իսկ այժմ այն նոր թափ է առնում՝ գրանցելով հաջողություններ: Վերջինն ի՞նչի հետ է կապված, և ի՞նչ ռազմավարություն է մշակվել դրան հասնելու համար:

-2014 թվականի անկումը պայմանավորված էր 2008 թվականի տնտեսական ճգնաժամի հետ:  2014 թվականն անցումային տարի էր: Մենք դեռ ԵԱՏՄ-ին չէինք անդամակցում, սակայն դրան նախորդել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև մի պայմանագրի կնքում, ըստ որի նավթը, գազը և ալմաստները 6,5 տոկոս տուրքից ազատվում էին: Նոր իրողություն էր առաջացել: Քանի որ նոր ձևով էին մարդիկ ներմուծում, դեռևս մեխանիզմները չէին հարմարեցվել: ԵԱՏՄ-ի բոլոր օրենքները դեռևս չէին գործում: Ռուսական կողմը շատ զգուշանում էր մատակարարումներից, իսկ հայկական կողմը չէր իմանում ինչպես հարմարվել այդ նոր իրա վիճակին:

 Մեր խնդիրն է ամեն տարի թույլ բազայի պայմաններում կրկնապատկել ադամանդագործությունը, քանի որ լավ նախադրյալներ ունենք: Տարվա վերջում կունենանք ոսկերչության և ադամանդագործության 100 տոկոս աճ:

Մենք մեկ անգամ ունեցել ենք այդպիսի փորձ ոչ վաղ անցյալում, և դա հավատ է ներշնչում, որպեսզի կրկնենք ցուցանիշը: 1998 թվականին ունեցել էինք 23 մլն ԱՄՆ դոլարի ադամանդագործության ծավալ, իսկ 2003 թվականին` 350 մլն ԱՄՆ դոլարի:

Այս ոլորտում շատ կարևոր են մասնագիտական ներուժի հմտությունները: Մեր ազգը սիրում է այս գործով զբաղվել, և այդ պատճառով է մեզ մոտ այդքան արագ ստացվում աճը: Աշխարհում կան ադամանդի  բնական պաշարներ ունեցող շատ երկրներ, որոնք ամեն տարի կառավարության որոշումներ և օրենքներ են ընդունում, սակայն այդպես էլ չեն կարողանում ադամանդագործությունը զարգացնել` մասնագետների պակասի հետևանքով: Այդ պատճառով ստիպված հումքը վաճառում են: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այն մեզ պետք է, քանի որ այս ճյուղում միշտ բարձր է եղել աշխատավարձը: Մենք ամեն կերպ պետք է զարգացնենք այս ոլորտը, քանի որ այն, կարծես, հատուկ մեզ համար լինի:

-Ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն և ի՞նչ ռազմավարություն պետք է գործի ոլորտը զարգացնելու համար:

-Մշակելու ենք միջոցառումների հստակ պլան: Նախ՝ պետք է հասկանանք, թե որոնք են մեր օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտները, որոնք խանգարում են ոլորտի զարգացմանը: Օբյեկտիվ խոչընդոտների մեղմացման մեթոդներ պետք է մշակենք, իսկ սուբյեկտիվն ընդհանրապես արմատախիլ անենք: Հիմնական քայլերից մեկը ոլորտին համակարգված մոտեցում ցույց տալն է: Շատ կարևոր է նաև, որպեսզի պետական և մասնավոր հատվածների համագործակցություն տեղի ունենա: Խոչընդոտներից ամենաէականը մասնագետ կադրերի պակասն է: Վերջին տարիներին արտադրության ծավալների նվազման պատճառով կրճատվել են նաև մասնագետները: Բացի այդ նրանց վերարտադրություն տեղի չի ունեցել: Նրանց մի մասը, ցավոք, մեկնել են օտար երկրներ աշխատանքի:

Վերջին տարիներին քիչ են եղել ներդրումները, ինչպես  նաև մի փոքր տեխնոլոգիապես հետ ենք մնում: Այդ խնդիրների լուծման համար հարկավոր է ուսումնական կենտրոններ բացել, ներդրումների ավելացման աշխատանքներ կատարել:

Այժմ մի ծրագիր ենք մշակում և դրանով նախատեսում ենք 2003 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 350 մլն ԱՄՆ դոլարը, կրկնել 2020 թվականին:

-Ո՞ր երկրներն են հետաքրքրված Հայաստանում մշակված ադամանդներովՈ՞ր երկրներ ենք արտահանում պատրաստի արտադրանքը և որտեղից ներկրում ադամանդի հումքը:

-Հայաստանում ադամանդագործությամբ կարող են հետաքրքրված լինել բոլոր երկրները, որոնք զարգացնում են այս ոլորտը: Այս պահին հետաքրքրված են կազմակերպություններ Չինաստանից, Հնդկաստանից, Իսրայելից և այլն: Ի՞նչու, որովհետև Հայաստանի վարպետները հարգանք են վայելում տարբեր երկրներում: 

Արտահանվում են հիմնականում վաճառքի խոշորագույն կենտրոններ՝ Բելգիա, Իսրայել, Դուբայ և ԱՄՆ:

Հումքի ներկրումն իրականացնում ենք հիմնականում Ռուսաստանից: Որոշակի քանակություններ ներկրվում են Կանադայից, Դուբայից, Բելգիայից, Իսրայելից:

-Խնդրում ենք տրամադրել ադամանդագործության վերաբերյալ 2016 թվականի վիճակագրական տվյալներ:

-2013 թվականին ադամանդագործության ծավալները կազմել են 14,54 մլրդ դրամ, 2014-ին` 6,1 մլրդ, 2015-ին՝ 14,5 մլրդ, իսկ  2016 թվականի հունվար-հունիսին` 14,56 մլրդ դրամ: Ադամանդագործությունը սրընթաց է առաջընթաց է գրանցում: Առաջին վեց ամսվա արտադրանքի ծավալները գերազանցում են նախորդ տարվա ամբողջ ծավալների ցուցանիշին: Տարվա վերջում կրկնակի աճից մի փոքր ավելին կլինի: Անցած տարի ևս ունեցել ենք աճ, սակայն այդ աճը միայն 2013 թվականի համեմատ է զգալի եղել: Ցանկանում ենք մեծածախ վաճառքի հարթակ դառնալ, բայց սա դեռ բարձրագույն մաթեմատիկա է:  

-Իսկ ադամանդագործության ոլորտում Հայաստանի համար ինչո՞վ էր նպաստավոր ԵԱՏՄ-ին անդամակցելըԱրդյոք նոր հնարավորություններ բացվեցի՞ն Հայաստանի առջևԻ՞նչխնդիրներով են գործարարները դիմել Ձեզ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

-ԵԱՏՄ-ին անդամակցությունն ադամանդագործության համար բավականին շահեկան է: ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք այժմ ավելի հեշտ ենք հումք ձեռք բերում մատակարարներից, քան մինչ այդ: Ռուսաստանի և Ղազախստանի նման հզոր շուկաներում կարելի է իրացնել ապրանքը: Չի խանգարում նույնիսկ այն երևույթը, որ Ռուսաստանում այժմ ճգնաժամ է, քանի որ այն ոսկերչական արտադրանք սպառող հզոր երկիր է: 

Ոլորտում շատ խրթին և բարդ օրենքներ են գործում: Կա էական տարբերություն Հայաստանի և ԵԱՏՄ խոշոր երկրի`Ռուսաստանի միջև, վերջինն ունի ահռելի մեծ քանակով ալմաստի հումքի և ոսկիների վաճառքի վերահսկման խնդիր:

Գործարարները մեզ են մոտենում խնդիրներով, մենք փորձում ենք լուծում տալ, և հաջողվում է:  Վերջերս մի փոփոխություն է կատարվել օրենքում, որով գործարարն ազատվում է ծանր երթուղով փաստաթղթային հարցեր լուծելուց: Միշտ կարելի է գտնել պարզեցումների հնարավորություններ՝ առանց վերահսկողության լծակները կորցնելու:

 -Քա՞նի ընկերություն են զբաղվում Հայաստան ադամանդի հումք ներկրելովԱրդյոք խոչընդոտներ չկա՞ն նրանց պահանջները բավարարելու առումով:

-Մեր վիճակագրական տվյալներով ինը-տասն ընկերություններ հումք են ներկրում: Որոշ ընկերություններ ընդհատումներով են աշխատում: Հիմնականում ինն ընկերություններ են: Ասեմ, որ խոչընդոտներ՝ որպես այդպիսիք չկան, եթե ինչ-որ մեկը կա, ուրախ կլինեմ, որ հայտնեն ինձ նրա մասին: Մաքսային խնդիրներ վաղուց արդեն չկան: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր է էլ ավելի կրճատել բեռի ստացման ժամկետները և հեշտացնել գործարարների աշխատանքը:  

-Տնտեսության գերակա ուղղություններից մեկը դառնալուց հետո ավելացե՞լ էարդյոքադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների թիվը:

-Առանց ընկերությունների ավելանալու աճ չի կարող լինել: Քանի որ եղած ընկերությունները, որքան էլ ավելացնեին իրենց ծավալները, միևնույն է, կրկնապատիկ աճ չէին ապահովի: Ուրիշներն են միացել: Իմ թվարկած ինն-տասի փոխարեն մի քանի տարի առաջ հինգ-վեցն էին: Հիմա շարք են մտնում նորերը: Կարծում եմ, հաջորդ տարի կունենանք ոչ թե տասը, այլ 15-16 ընկերություն: 

Հարցազրույցը` Վահե Հակոբյանի

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank