ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց հազար դրամ գանձելու նախագիծը
PoliticsԱյսօր ՀՀ ԱԺ-ում 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ առաջին ընթեցմամբ ընդունվեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը։
Մինչ քվեարկությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը:
Պատգամավորն իր խոսքում ընդգծեց. «Զոհված և վիրավորված զինծառայողների հարցը պետք է լուծել, բայց ոչ նման կերպ: Ափսոսս գալիս է, որ նման ձևով օրինագիծ է ներկայացվում, ինչը երկու կետով հակասահմանադրական է: Վերջապես եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ կուլտուրա չկա մեծամասնության մոտ, չեմ մասնակցելու քվեարկությանը»։