ԱՄՆ-ում թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայր են հայտնաբերել
International newsՏեխասի նահանգի արեւմտյան մասում հայտնաբերվել Է Wolfcamp թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայրը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը, հանքավայրի պաշարները գնահատվում են 20 միլիարդ բարել նավթ, 0,4 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ եւ 1,6 միլիարդ բարել գազախտուցք:
«Նոր հանքավայրը մասշտաբներով եռակի ավելի մեծ Է, քան 2013 թվականին հայտնաբերված Բաքեյն-Թրի Ֆորքս (Bakken-Three Forks) նավթաբեր շրջանը,- նշված Է հաղորդագրության մեջ:- Դա թերթաքարային նավթի ամենախոշոր հանքավայրն Է, որի պաշարներն ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը երբեւԷ վիճակվել Է գնահատել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: